ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.06.2018 | 00:17

Տու՜ր ինձ, Տէ՜ր, իմաստութիւնը, որ սիրեմ իմ անձը:
Երբ իմ անձը սիրելու կատարելութիւնն ունենամ, այն ատեն պիտի սիրեմ իմ դրացին ու հեռաւորը:
Անոնք միայն վիշտ կը պատճառեն եւ վէրք կու տան, երբ իմաստութիւնը չունին իրենց անձը ըմբռնելու: Եթէ ես կը կսկծամ իմ եղունգի ցաւին համար եւ անքուն գիշերներ կþանցընեմ, ինչպէ՞ս կրնամ ցաւ ու վէրք պատճառել իմ նմանին:


Տու՜ր ինձ իմաստութիւնը, Տէ՜ր, որ մտերմանամ իմ ես-ին հետ, սիրեմ իմ անձը: Այն ատեն ոչ միայն պիտի կրնամ ըմբռնել իմ դրացին ու հեռաւորը, այլեւ պիտի կրնամ ըմբռնել Քեզ, Տէ՜ր:

ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ